ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է.
«Հետ կապի սահմանը. հաշտվել, համաձայնել, որոշ դեպքերում՝ ծանոթանալ բայերն անձի անունների կամ անձնական դերանունների զուգորդությամբ կարող են ունենալ կապային խնդրառություն, օրինակ՝ «Համաձայնել Արամի հետ», «Հաշտվել Արամի հետ», «Ծանոթանալ Արամի հետ»: Իսկ անշունչ առարկաների ու տարբեր երևույթների զուգորդությամբ նպատակահարմար է առանց կապի խնդրառությունը, օրինակ՝ «Ծանոթանալ գրասենյակի պայմաններին», «Համաձայնել Արամի որոշմանը», «Հաշտվել եղանակային փոփոխություններին»: Պետք է հիշել և խուսափել այնպիսի կապակցություններից, ինչպիսիք են. «Նրանք անբաժան են իրար հետ», «Ես քեզ հետ գլուխ չեմ հանում», «Իրար հետ հրաժեշտ տվեցին» և այլն: Տեսնո՞ւմ եք: ՀԵՏ կապի հետ սահմանը մի անցեք»: