
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess սուպերմրցաշարը:
Երրորդ տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սևերով ուժերը չափել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Հայ գրոսմայստերը կարողացավ հաղթանակ տոնել 31-րդ քայլում: Այս հաղթանակից հետո մեր շախմատիստը վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը
Մրցաշարի առաջատարը Մագնուս Կարլսենն է՝ 5 միավորով: