
Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քեոսայանը սպասում են երրորդ երեխայի ծնվելուն, որն ակնկալվում է նոյեմբերին:
«Ռոսիա սեգոդնյա» գործակալության և RT հեռուսաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, նրան հոսպիտալացրել են «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» իրավաբան, «Ապագայի Ռուսաստան» կուսակցության անդամ Լյուբով Սոբոլի հետ «Эхо Москвы» ռադիոկայանում տեղի ունեցած միջադեպից հետո:
Սիմոնյանը թվիթերի իր միկոբլոգում տեղեկացրել է, որ ըստ ռադիոկայանի աշխատակիցների, Լյուբով Սոբոլը նրան սպասել է մուտքի մոտ:
«Ինձ սկսեց հետապնդել միջանցքներում այնքան, մինչև բարի աշխատակիցները ինձ թաքցրեցին Բենեդիկտովի կաբինետում»,- գրել է Սիմոնյանը:
Նա նաև հավելել է, որ հղի կանանց միջանցքներում հետապնդելը նախընտրական արշավներ կազմակերպելու լավագույն տարբերակը չէ:
Հիշեցնենք՝ Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քեոսայանը սպասում են երրորդ երեխայի ծնվելուն, որն ակնկալվում է նոյեմբերին: