
«Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ախալքալաքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան՝ ոստիկանական տեռոր:
Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին, նրանց հանդեպ կիրառաել են ոչ իրավաչափ ու անհամաչափ ուժ: Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել նաև միջադեպին ներկա կանայք և անչափահաս երեխա:
Լկտիացած ոստիկաններից մեկը, նույնիսկ, զենք է պարզել կանանցից մեկի գլխին:
Այս զազրելի միջադեպին պետք է անհապաղ տալ իրավական գնահատական, և իրենց լիազորությունների սահմանները ակնհայտ անցած ոստիկանները պետք պատժվեն օրենքի անբողջ խստությամբ»։