Բազմաթիվ ախալքալաքցիներ սոցիալական ցանցերում տարածում են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես ոստիկանության ծառայողները հարվածներ հասցնելով ծեծում են մի քանի քաղաքացու։ Կադրերում երևում է, թե ինչպես պարեկային ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ գործադրելով քաղաքացուն դուրս են բերում մեքենայից։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ պարեկային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են մի մեքենա: Այնուհետև կանգնել է ճանապարհով անցնող մեկ ուրիշ, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդ՝ կատարվածով հետաքրքրվելու համար։ Նրան հորդորել են շարունակել ճանապարհը, նա չի ենթարկվել և ոստիկաններն էլ բռնի ուժ գործադրելով վարորդին դուրս են բերել մեքենայից։ Մամուլի տեղեկություններով՝ տուժածն Ախալքալաքի բնակիչ Մեխակ Խաչատրյանն է: