Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մասին, որն ամիսներ առաջ իրեն երկրի նախագահ է հռչակել:
Պուտինն ասել է, որ Գուայդոն համակրելի մարդ է, նրան նորմալ, լրիվ չեզոք է վերաբերվում, հայտնում է Ինտերֆաքսը:
«Բայց եթե կիրառության մեջ դնենք իշխանության գալու այդ միջոցը՝ մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում: Դա նորմա՞լ է, թե ոչ: Այդ դեպքում քաոս կլինի ողջ աշխարհում», – ասել է Պուտինը:
Պուտինն առաջարկել է, որ նման ձևով նախագահ ընտրեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, վարչապետ ընտրեն Մեծ Բրիտանիայում: «Ցանկանում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում են՝ ցնորվե՞լ եք: Հասկանու՞մ եք՝ ինչի կհանգեցնի դա: Կանոններ պե՞տք է լինեն, թե ոչ», – ասել է Պուտինը: