
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան ,բավական ակտիվ է սոց-ցանցերում: Նա պարբերաբար տեղադրում է լուսանկարներ Ինստագրամում, պատմում իր առօրյայի մասին: Ուկրաինայում նրան համարում են նոր նորաձևության իկոնա, չնայած նորաձևության քննադատները այդքան էլ համաձայն չեն՝ համարելով նրա ոճը չափազանց դեմոկրատական և պարզ: Օրինակ, Բրյուսել կատարած իր արտասահմանյան առաջին այցի համար Ուկրաինայի առաջին տիկինն ընտրել էր լակոնիկ կոստյում՝ օվերսայզ ժակետով և միագույն կյուլոտ տաբատով, որը համադրել էր սպիտակ կեդերի հետ, քննադատները նշում են, որ նման այցերի համար անհրաժեշտ է ունենալ ավելի ներկայանալի տեսք: Ելենայի կերպարի հեղինակը ուկրաինացի դիզայներ Յուլիա Բոգդանն է: