ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի 93-ամյա վետերան Էռնի Էնդրասը վազքով անցել է երկրի ողջ տարածքը՝ արևմտյան ափից մինչև արևելյան ափ:
Պարբերականի տվյալներով՝ դրա համար տղամարդուց պահանջվել է 2 տարի 10 ամիս: Նա այդ տարածքը հատել է ինչպես վազելով, այնպես էլ քայլելով՝ դառնալով ամենատարեց մարդը, ում հաջողվել է հատել ԱՄՆ-ը՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան օվկիանոս:
Էնդրասը պատմել է, որ իր ակցիայի նպատակը նվիրատվությունների հավաքումն էր՝ Ֆրանսիա տեղափոխելու համար պատերազմի ժամանակներից սարքին վիճակում մնացած քիչ թվով դեսանտային նավերից մեկը: Նշվում է, որ այդպիսի նավում Էնդրասը ծառայել է որպես սանիտար:
Նա իր մարաթոնը ավարտել է օգոստոսի 20-ին, Ջորջիա նահանգում՝ ոտք դնելով Ատլանտյան օվկիանոսի ջրերը, այս մասին հայտնում է Al.com-ը: