«Իսկ ինչու հարաբերություններ սկսել մի մարդու հետ, որը հեռանկար չունի»․ Նյուշան վերջապես խոսել է Եգոր Կրիդից բաժանվելու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իսկ ինչու հարաբերություններ սկսել մի մարդու հետ, որը հեռանկար չունի»․ Նյուշան վերջապես խոսել է Եգոր Կրիդից բաժանվելու մասին. life.tert.am

Համացանցային ռուսական հաղորդումներից մեկի ժամանակ երգչուհի Նյուշան տարիներ անց վերջապես բացել է փակագծերն ու խոսել Եգոր Կրիդից բաժանվելու մասին։ Նշենք, որ Եգոր Կրիդն այս թեմային ավելի վաղ անդրադարձել էր և վստահ ասել, որ իր ու Նյուշայի հարաբերություններն ավարտվեցին վերջինիս «հարուստ հայրիկի» ազդեցության պատճառով։

Մինչ այս Նյուշան չի մեկնաբանել ո՛չ բաժանուը, ո՛չ, առավել ևս, Կրիդի հայտարարությունը։ Սակայն երգչուհին որոշել է կոտրել լռությունը։ Նա ասել է․ «Իսկ ինչու հարաբերություններ սկսել մի մարդու հետ, որը հեռանկար չունի։ Ես կասեմ այսպես․ բոլոր մարդիկ ունեն իրենց բնորոշ բարդույթներն ու իրենց ճշմարտոթյունը։ Եթե նա այդպես է կարծում, որևէ բան չեմ կարող անել, թող այդպես էլ կարծի։ Ինքս այլ հայցք ունեմ այդ հարցի վերաբերյալ, որովհետև իմ պատճառը բոլորովին ուրիշ է եղել։ Եթե նա այդպես  ասել, ուրեմն այդպես էլ մտածում է։ Եթե անգամ նման բան էլ լիներ, ապա դա չէր խանգարի ինձ դասավորել անձնական կյանքս։ Ես մեծ աղջիկ եմ և ինձ որևէ մեկը չի կարող ասել՝ ինչպես ապրեմ»։

life.tert.am