
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 7-ին, հրաժարական ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով այդ պաշտոնում նշանակվել էր Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
Զեյնալյանի հրաժարականի մասին խոսակցություններն ակտիվորեն սկսվել էին տարածվել դեռ շաբաթներ առաջ:
Analitik.am-ի տեղեկություններով, Զեյնալյանին այս պաշտոնում փոխարինելու է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ով հատկապես վերջին շրջանում ակտիվորեն գովաբանում է գործող իշխանություններին: