«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպին, երբ սևազգեստ ոստիկանները ծեծել էին տարածքը վարձակալած մարդուն:
Ի պատասխան Գևորգ Գորգիսյանի հայտարարության՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դա բացառում է. «Այդ պատմությունը ձեզ ով պատմել է, սուտ է ասել:
100 տոկոսով բացառում եմ Հայաստանում նման դեպք, ես չեմ ուզում մտածել, որ Դուք հորինել եք այդ պատմությունը: Նման բան ՀՀ-ում, անգամ նախորդ իշխանության ժամանակ, տեխնիկապես էլ հնարավոր չէր; Նախորդ իշխանության ժամանակ այդ ծեծը եղել է, բայց ծեծում էին քաղմասում, որ ոչ ոք չտեսնի: Ով որ հորինել է այդ պատմությունը, Ձեզ ստել է, քանի որ դուք էլ մասնագետ չեք, հավատացել եք: Դուք էլ, որպես պատգամավոր,ինչպես ասում էր տատս, պետք է քթի ծակ ունենայիք, որ հասկանայիք՝ դա սուտ պատմություն է»: