2001 թվականից սկսած Կարեն Անդրեասյանն աշխատել է Սորոսի կողմից ֆինանսավորում ստացող մի շարք հասարակական կազմակերպություններում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում տեղակայված Սորոսի գրասենյակներում:
Այսպես՝ «Ինտերնյուս» ՀԿ-ում, Հունգարիայում տեղեկայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, որը Սորոսին վտարելուց հետո փակվել է, Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում։
Ներկայացնում ենք այս բոլոր կազմակերպությունների ստացած գրանտները Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կողմից, ինչպես նաև դրանց կապը Սորոսի հետ:
Այս պահին Կարեն Անդրեասյանին արդարադատության նախարար նշանակելը սորոսականների համար կարևոր հարց է.
2018 թվականի դեկտեմբերին Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կայքում տեղադրվեց ինֆորմացիա այն մասին, որ հասարակական գործիչների և կազմակերպությունների մի խումբ՝ ի մի բերելով անցած տարիների աշխատանքը, ուսումնասիրությունները , բացահայտումներն ու առաջարկությունները, վերամշակել և ձևակերպել են մի շարք ոլորտներում խնդիրների և լուծումների սեփական ընկալումները՝ որպես ՀՀ-ի վերականգման հայեցակարգ , ճանապարհային քարտեզ և ներկայացրել օրենսդիր ու գործադիր իշխանությանը:
Սորոսականների կողմից ներկայացված հայեցակարգով պետք է մի շարք օրենդրական փոփոխություններ իրականացվեն՝ մասնավորապես այն օրենքներում, որոնք վերաբերում են պետական գաղտնիքին, իրավապահ, ուժային կառույցներին, դատական ու գործադիր իշխանությանը և դրանց լիազորություններին:
Փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի պայմաններում սորոսականներն առաջարկում են ապառազմականացնել ԱԱԾ-ն՝ զինվորական ծառայությունն այստեղ փոխարինելով հատուկ քաղաքացիական ծառայությամբ, ինչպես նաև բաց ու հասանելի դարձնել պետական գաղտնիք համարվող տեղեկությունները :
Սորոսականների հայեցակարգի իրականացման դեպքում ՀՀ-ի ռազմական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ տեղեկություններ կդառնան շատ ավելի բաց, ինչը նշանակում է, որ կլինեն հասանելի նաև Ադրբեջանին: Պետական գաղտնիքի մասին օրենսդրությունն ավելի բաց դարձնելու, ինչպես նաև ուժային կառույցներում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու համար պետք է բազմաթիվ ուղղություններով փոփոխել օրենսդրությունն, ինչի համար էլ հենց սորոսականներն իրենց կադրին են փորձում գործուղել կառավարություն, որպեսզի կարողանան հեշտությամբ իրագործել իրենց պետականաքանդ ծրագրերը:
Նշենք նաև, որ սորոսական ցանցի մեջ գտնվող «Հոդված 19» կազմակերպության, որտեղ Կարեն Անդրեասյանն աշխատել է որպես փորձագետ-խորհրդական, նպատակն է ավելի բաց ու թափանցիկ դարձնի պետության ներքին տեղեկությունները և իր հիմնական սկզբունքների մեջ նշված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ տեղեկություններ և չպիտի պետական սահմանները խոչընդոտ հանդիսանան:
Շատ ավելի մանրամասն սորոսականների ներկայացրած հայեցակարգի մասին կներկայացնենք մեկ այլ հրապարակումով:
Այս պահին սորոսականների շահերից է բխում արդարադատության նախարարի պաշտոնում նշանակել Սորոսի գործակալական ցանցի ներկայացուցիչներից մեկին:
Ինչո՞ւ են սորոսականները Կարեն Անդրեասյանին գործուղում արդարադատության նախարարություն 2001 թվականից սկսած Կարեն…
Gepostet von ՎԵՏՕ VETO ВЕТО am Freitag, 7. Juni 2019