Ռուսաստանի նախագահը խնդրել է Սոֆիկո Շևարդնաձեին լավագույն բարեմաղթանքներ փոխանցել Մարգարիտա Սիմոնյանին։
Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել։ Մասնակիցներին հարց ուղղելուց` ֆորումի մոդերատոր Սոֆիկո Շևարդնաձեն ասել է, որ քննարկել է այդ հարցն իր ղեկավարի` RT հեռուստաալիքի ու Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ։
«Մարգարիտա Սիմոնյանը չի կարող ներկա գտնվել Ձեզ հայտնի պատճառներով, Վլադիմիր Վլադիմիրովիչ», – ասել է մոդերատորը։
Ռուսաստանի նախագահը կատակել է` «Նա հղի է, իսկ Դուք ասում եք «ձեզ հայտնի պատճառներով»։ Ես ի՞նչ կապ ունեմ»։
Դահլիճում ներկաները ծիծաղեցին ու աշխատանքային մթնոլորտը թեթևացավ։ Ավելի ուշ` ֆորումի ավարտից հետո ՌԴ նախագահը խնդրել է Շևարդնաձեին լավագույն մաղթանքները փոխանցել Սիմոնյանին։
«Մենք ամենայն բարիք ենք մաղթում Մարգարիտային», – ասել է նախագանը։
Հունիսի 6-ին Սիմոնյանը հայտնել էր, որ գնացել է «Էխո Մոսկվի» ռադիոկայան։ Մուտքի մոտ նրան սպասել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» իրավաբան, «Նավալնի LIVE» YouTube ալիքի պրոդյուսեր Լյուբով Սոբոլը, որը միացրած տեսախցիկով սկսել է համառորեն հարցեր ուղղել Սիմոնյանին` Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի մասին։ Ավելի վաղ Սիմոնյանի ամուսինը` ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել էր, որ սա «շապիտո կրկես է»։ Նա նշել էր, որ իրավաբանների հետ կքննարկի այս միջադեպը։
Մարտի վերջին Սիմոնյանը հայտնել էր, որ երեխայի է սպասում։ Քեոսայանն ու Սիմոնյանն արդեն երկու երեխա ունեն։ 2013 թվականի օգոստոսին ծնվել էր նրանց աղջիկը, իսկ 2014 թվականի սեպտեմբերին` որդին։