Հնդկաստանի քաղաքներում մեծ հաջողությամբ շարունակվում են հայազգի մեծանուն երգչուհի Գաուհար Ջանի կյանքի մասին պատմող երաժշտական ներկայացումները: Նա 20-րդ դարի հայտնի երգչուհի է, ով 1902 թ. առաջինն է եղել Հնդկաստանում, որ թողարկել է ձայնասկավառակ:
Բեմականացման հեղինակ Լիլեթ Դուբեի խոսքով, Գաուհար Ջանին կարելի է համեմատել Էմի Վայնհաուսի հետ, քանի որ նա մահից հետո էլ մնում է շատ սիրված:
Գաուհար Ջանը (ծննդյան անվամբ՝ Անգելինա Հովարդը), ծնվել է Կալկաթայում: Նրա հայրը ազգությամբ եղել է հայ, իսկ մայրը՝ հրեա: 1902-1920 թթ. Գաուհարը ձայնագրել է 600 սկավառակ, որոնցից 150 մեզ են հասել: Նա 20-րդ դարի 20-ականներին Հնդկաստանի մեծահարուստներից է եղել և զբաղվել է բարեգործությամբ: Գաուհար Ջանը մահացել է 1930 թ:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը