
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Իսկանդերով հպարտանալուց առաջ, հիշիր, թե ում ջանքերով է Հայաստանը դրանք ձեռք բերել: Նախօրեին Սանտ Պետերբուրգում լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանը ոչ թե մեկ, այլ մի քանի իսկանդեր ունի: Իսկանդերներով հպարտանալուց առաջ լավ կլիներ հիշեր, թե ում ջանքերով է Հայաստանը ձեռք բերել դրանք:
Հ.Գ.
Փաշինյանը մեծ սիրով սեփականաշնորհում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նվաճումներն ու կապիտալը, բայց քննադատելիս էլ մոռանում է, որ թե՛ ՀՀ անդամությունը ԵԱՏՄ-ին, թե՛ իսկանդերները և թե՛ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախ և առաջ հանրապետական իշխանության օրոք է եղել»: