
«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն ամուսնու՝ Արթուրի և դստեր՝ Արիանայի հետ վայելում է ամառային հանգիստը:
Նրանք գտնվում են Վիեննայում, որտեղից Լուսինեն պարբերաբար ընտանեկան լուսանկարներ է հրապարակում:
Գեղեցկուհու տիտղոսակիրը լուսանկարներին կից գրել է, որ ամառն իր ամենասիրելի եղանակն է, որին երկար էր սպասել: Հեշթեգրում էլ նա նշել է, որ ընտանինքն առաջին տեղում է:
Լուսինեն այժմ գտնվում է հղիության վերջին եռամսյակում: Նա պարբերաբար խոսում է այն մասին, թե որքան երջանիկ է կրկին մայրանալու առթիվ: Լուսինեն և Արթուրն արդեն պարզել են իրենց փոքրիկի սեռը: Զույգն այս անգամ տղա երեխայի է սպասում: