Հայաստանում հարսանիքը մի ամբողջ ծիսակարգ է, որին միշտ շատ հանգամանորեն են պատրաստվում։ Այդպես է եղել նաև նախկինում։ Յուրաքանչյուր գործողություն իր նշանակությունն է ունեցել։ Հնում հավատում էին նաև «վերևից ուղարկված» նշաններին և հարսանիքին պատրաստվում այնպես, որ ոչ ոք և ոչինչ չխանգարեր բարեհաջող ամուսնությանը։





















