Աղջիկը պարին է վերադարձել, երբ նրա ողնաշարն ամրացվել է 2 տիտանե ձողերով և 15 հեղույսներով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աղջիկը պարին է վերադարձել, երբ նրա ողնաշարն ամրացվել է 2 տիտանե ձողերով և 15 հեղույսներով

15-ամյա Իսլա Ռոբերտսոնը որոշել է շարունակել պարի պարապմունքները, չնայած ողնաշարի բարդ վիրահատությանը:

The Daily Mail-ը հայտնում է, որ աղջկա մոտ հայտնաբերվել է Շեյերմանի հիվանդությունը, որի դեպքում խախտվում է ողերի աճը: Սա իր հերթին առաջացնում է ողնաշարի պաթոլոգիական ծռում: Ծանր հիվանդությունը Իսլային ստիպել է հրաժարվել պարից, որով նա զբաղվում էր 6 տարեկանից: Դրանից բացի, ուժգին ցավի պատճառով նա կարողանում էր դպրոց հաճախել միայն 10 օրը մեկ:

Սիրելի զբաղմունքին վերադառնալուն նրան օգնել է բարդ շտկող վիրահատությունը, որը տեւել է 7 ժամ: Ողնաշարն ուղղել է հաջողվել 2 տիտանե ձողերի միջոցով, որոնք ամրացվել են 15 հեղույսներով: Բժիշկները զգուշացրել են, որ անգամ վիրահատության բարեհաջող ելքի դեպքում, նա այլեւս երբեք չի կարողանա պարել:

Սակայն աղջիկը արագ ապաքինվել է, եւ հիմա կրկին հաճախում է պարի դասարան: Նա առայժմ օգնում է պատանի պարողներին եւ չի կարող պարային բարդ շարժումներ կատարել, սակայն նրան դասավանդողները եւ մերձավորները լավատեսորեն են տրամադրված:

news.am