Պարզվում է՝ մարմնի հատուկ կետերին սեղմելով՝ կարելի է ազդել շատ օրգանների աշխատանքի վրա: Սա հայտնի է դեռևս հին չինական բժշկության ժամանակներից, որը զարգացել է մեզանից հազարավոր տարիներ առաջ: Այն ժամանակ ասեղի ծակոցները համարվում էին բազմաթիվ հիվանդություններից բուժվելու լավագույն միջոց: Ասեղի ճիշտ և հմուտ ծակոցները ճիշտ կետերին բուժում էր նույնիսկ անհույս հիվանդներին: Մեր մարմնի վրա այդպիսի ակտիվ կետերն ամենուրեք են, և նրանց վրա հնարավոր է ազդել ոչ միայն ասեղի միջոցով: Ակուպրեսուրան (aкупрессура) կետային մերսումն է: Սա միջոց է, որը թույլ է տալիս մարմնի հատուկ կետերին սեղմելով՝ բուժել տարբեր հիվանդություններ: Օրինակ, կոկորդի առողջության համար պատասխանատվություն են կրում կոկորդի հատուկ կետերը, լյարդի աշխատանքը կարգավորող կետերը գտնվում են կողերի և փորի ներքևի մասում: Գտեք այն մասը, որը ձեզ ամենաշատն է անհանգստացնում, եթե ճիշտ գտնեք կետը, ապա թեթևակի սեղմման դեպքում ծակոց կամ թմրածություն կզգաք: Բուժիչ արդյունքի հասնելու համար այդ կետը թեթևակիորեն մերսեք: Սեղմեք այդ կետի վրա, շրջանաձև շարժումներով մերսեք, եթե ցանկանում եք, ապա կարող եք նաև ավելի ուժեղ սեղմել: Կես րոպե անց ավելի լավ կզգաք:
Փորձեք այս մեթոդի արդյունավետությունը, երբ գլխացավ ունենաք: Սեղմեք այն կետի վրա, որը գտնվում է բթամատի և ցուցամատի արանքում:
Սեղմեք այնպես, ինչպես արդեն նշեցինք: Այս կետի մերսումը հանգստացնում է, թեթացնում, օգնում է վերականգնել սրտի աշխատանքը: Որոշ ժամանակ անց գլխացավը կանցնի: Նույնը կարող եք անել ոչ միայն գլխացավի դեպքում, այլև՝ տարատեսակ սթրեսների:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը