#1 Շուն: Օտարված եք մարդկանցից: Չեք վստահում նրանց, զգուշավոր եք: Ձեզ դուր չի գալիս, երբ վիճարկում են ձեր կարծիքը, սովորեցնում՝ ինչպես ապրել: Ձեզ ավելի լավ եք զգում, երբ միայնակ եք:
#2 Երեխա: Ուղիղ, շրջահայաց մարդ եք: Առանձնանում եք պատասխանատվությամբ, ձեզ դուր են գալիս անկեղծ ու դրական մարդիկ: Անմիջականությունը գերադասում եք նրբանկատությունից, լսելու կարողությունը՝ խոսելուց:
#3 Իմաստուն: Խելացի, ուշադիր, պրակտիկ ու հետևողական եք: Ձեզ դուր է գալիս նոր գիտելիքներ, տեղեկատվություն ստանալ, տեղեկանալ լավ մոռացված հնի մասին: Ձեզ դուր են գալիս մարդիկ, ովքեր չեն դադարում զարգանալ, պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով:
#4 Սպորտսմեն: Գնահատում եք խոսքի արժեքը, կարողանում հարգել մարդկանց: Ձեզ դուր են գալիս էներգիայով լի, դինամիկ մարդիկ, ում կարող եք վստահել, ում վրա կարող եք հույս դնել: Հաճույքով եք շփվում մարդկանց հետ, ովքեր չեն բողոքում կյանքից, կարողանում են լուծել խնդիրները:
#5 Համակրելի, համեստ կին: Զգացմունքային եք, կարեկցող: Ձեզ դուր են գալիս բարեսիրտ, հոգատար, դաստիարակված մարդիկ, ովքեր իրենց պահանջները շրջապատի հարմարավետությունից վեր չեն դասում:
Նյութը gornnisa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը