
Գիտեի՞ք որ ԱՄՆ պետքարտուղարության Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (#AFCP) շնորհիվ այսօր վերականգնողական աշխատանքներ են ընթանում հայկական ճարտարապետության գոհարներից մեկում՝ Մեղրու Սբ. Հովհաննես (Սբ. Սարգիս) եկեղեցում:
Փորձագետների խումբն աշխատանքներ է իրականացնում եկեղեցու և այնտեղ առկա եզակի ու ինքնատիպ որմնանկարների պահպանման ուղղությամբ:
2016թ. մեկնարկած այս ծրագրի համար հատկացվել է 450.000 ԱՄՆ դոլար, և այն Հիմնադրամի 10-րդ և ամենախոշոր ծրագիրն է Հայաստանում:
Մանրամասների համար դիտեք այս տեսանյութը.