Դերասանուհի և երգչուհի Բարբրա Սթրեյզանդը դժգոհել է, որ Siri-նիր անունը ճիշտ չի արտասանում: Նշենք, որ Siрi-ն ինտերակտիվ համակարգ է, որը ձայնի օգնությամբ թույլ է տալիս կառավարել հեռախոսը:
Նշվում է, որ ռոբոտը երգչուհու ազգանունը «զ»-ով է արտասանում, մինչդեռ անգլերեն արտասանությամբ պետք է լինի «ս»:
Անճշտությունը ուղղելու համար երգչուհին զանգահարել է Apple-ի ղեկավարին: «Ես զանգահարել եմ Թիմ Կուկին, ով բարեբախտաբար, վստահեցրեց, որ սեպտեմբերի 30-ի հաջորդ նորացմանը Siri-ի՝ իմ ազգանվան արտասանությունը կուղղվի»,- հայտարարել է Սթրեյզանդը: Ըստ Wrap-ի: