«Հաղթանակ»․ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին. news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հաղթանակ»․ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին. news.am

Աբովյանում հունիսի 9-ին, կայացած քաղաքապետի ընտրություններում այս պահին ձայների առավելությամբ առաջատար է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, որի հիմնական մրցակիցը  ՔՊ-ական Գրիգոր Գուլյանն է։

Գործող քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում արդեն շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին․

«Սիրելի աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։

Հաղթանակ !!! Շնորհավոր ընկերության միջազային օրը»։

Նրա նախընտրական շտաբից հայտնում են, որ ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 քվե, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 քվե: