Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում իր կուսակցության թեկնածուի պարտության մասին. analitik.am
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում իր կուսակցության թեկնածուի պարտության մասին. analitik.am

Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը, ինչն  ամենակարևորն է: Այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Աբովյանում հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ով առաջ անցավ ՔՊ-ի թեկնածու Գուլյանից:

Ինչ վերաբերում է ՔՊ-ի թեկնածուի պարտությանը, Փաշինյանը նշեց, որ հեղափոխությունն արվել է հենց նրա համար, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն.

«Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ ամենաառաջնային կարգախոսը ՀՀԿ-ի մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, ինչի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը: Իսկ այս ընտրություններով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, իշխանությունը որևէ ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանությունը»:



Նման նյութեր