1988 թ. հոկտեմբերի 26-ին Վաշինգտոնում, Սպիտակ Տան Ռուզվելտյան ընդունարանում տեղի է ունենում Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատմական հանդիպումը:
Այս հանդիպումը պատմական էր, քանի որ սա առաջին անգամն էր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունելության էր արժանանում ԱՄՆ նախագահին Սպիտակ Տանը և, որ ավելի կարևոր է, այս հանդիպումը ներկայացվեց նախագահի այդ օրվա պաշտոնական օրակարգում, պարագա, որ վերապահվում է միայն պետության ներկայացուցիչ նախագահներին ու վարչապետներին:
Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակության անդամներն էին Թորգոմ արք. Մանուկյանը, Վաչե արք. Հովսեփյանը, Ներսես արք. Պոզապալյանը, Վազգեն եպս. Քեշիշյանը, Վարդան ավ. քհն. Գասպարյանը, Վինսընթ Կյուրեղյանը, Պերի Զորթյանը, Արմեն Ավետիսյանը, Սուրեն Ֆեսչյանը, Էդուարդ Ճերեճյանը:
Հաջորդ օրը Վաշինգտոն Փոստում տպագրվում է այս հանդիպման մասին և Վազգեն Վեհափառի խոսքը բառ առ բառ ներկայացվում է աշխարհին: