Ավելի քան մեկ ամիս է, ինչ ցանցում քննարկում են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ընկերուհու՝ Ռոուզ Հանբերիի միջև հնարավոր սիրավեպը: Ռոուզը նախկին մոդել է, և Քեյթի հետ նրանց բարեկամությունը ավելի քան 10 տարեկան է. 2011-ին նա եղել է դուքսերի հանսանիքի հյուրերի թվում, և նրանց հաճախ են միասին նկատել բարձրաշխարհիկ միջոցառումների ժամանակ: Երբ դավաճանության մասին լուրերը հայտնվել են ցանցում, Ռոուզը դադարել է մասնակցել բարձրաշխարհիկ միջոցառումներին, որտեղ ներկա է գտնվել Քեյթ Միդլթոնը:
Եվ հիմա, երկար ժամանակ անց նրանց կրկին միասին նկատել են Դոնալդ Թրամփի Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի պատվին ճաշի ժամանակ: Հունիսի 3-ին Բուքինգհեմյան պալատում հավաքվել են ամենահեղինակավոր ընտանիքների ներկայացուցիչները: Հյուրերի թվում էր նաև Հանբերին և նրա ամուսինը:
Ինչպես հայտնում է The Sun-ը, Ռոուզի հայտնվելը հունից հանել է Քեյթին: Դքսուհին ճաշից հետո նույնիսկ սկանդալ է սարքել ամուսնու հետ:
Ի դեպ, թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է Ուիլյամի դավաճանության մասին լուրերը: «Վստահեցնում եմ ձեզ, որ այս երկու գրավիչ երիտասարդ կանանց միջև վիճաբանության մասին լուրերը կեղծ են: Ես կարող եմ նաև հայտնել, որ երկու կողմերը քննարկել են նաև դատական հայցեր ներկայացնելու տարբերակը, սակայն հրաժարվել են դա անել»,- ասել է թագավորական թղթակից Ռիչարդ Քեյը 2019 թ.-ի մարտին: