Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն Եվրո-2020-ի նախընտրական փուլում Սերբիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո համբուրել էր լրագրողուհի Վլադա Սեդանին:
«Այս երկու օրվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ինձ լուսանկարներ ու տեսանյութեր են ուղարկում։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ ես իսկապես շփվում եմ Վլադայի հետ։ Համբուրեցի նրան ուղիղ եթերում, քանի որ չէի տեսել նրան երկու շաբաթ։ Ես պարզապես չդիմացա այդ պահին։
«Սիթիի» խմբում այդ հարցը սկսեց քննարկվել տղաների կողմից։ Ոմանք գիտեին նրա գոյության մասին, ոմանք՝ ոչ։ Նույնն էլ հավաքականի պարագայում տեղի ունեցավ»,-«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Ua.tribuna.com-ը։
Հիշեցնենք, որ Ուկրաինա – Սերբիա խաղը ավարտվել էր տանտերերի հաղթանակով՝ 5-0 հաշվով։