Տեղդ իմացիր, հարգելի՛ Ալեքսեյ. Չումակովը և Լևինան կռվել են Գարիկ Մարտիրոսյանի համար. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տեղդ իմացիր, հարգելի՛ Ալեքսեյ. Չումակովը և Լևինան կռվել են Գարիկ Մարտիրոսյանի համար. armeniasputnik.am

Ռուսական շոու բիզնեսի աստղերի գրառումները տակնուվրա են արել համացանցը։

Հայտնի հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ուշադիր հետևում է իր ընկերների գրառումներին։

Մասնավորապես, նա հայտնի երգիչ և երաժիշտ Ալեքսեյ Չումակովի սթորիզում բավական տարօրինակ հարցի ոչ միանշանակ պատասխան է տեսել։ Չումակովի օգտատերերից մեկը հարցրել է նրան. «Ձեր հումորը նման է Մարտիրոսյանի կնոջ հումորին, դա վարակի՞չ է»։ Երգիչը կատակել է. «Չեմ կարծում, որ վարակիչ է։ Ուղղակի հենց ես եմ Մարտիրոսյանի կինը»։

 

View this post on Instagram

 

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on Jan 23, 2019 at 9:43am PST

«Այսօր կարդացել եմ Ալեքսեյ Չունակովի սթորիզում հարցերի պատասխանները։ Հարգելի Ալեքսեյ, ինչպես չեք ամաչում, շփոթեցնում եք մարդկանց։ Դուք Մարտիրոսյանի կինը չեք։ Դուք, իհարկե, գեղեցիկ և խարիզմատիկ մարդ եք, բայց դա ձեզ իրավունք չի տալիս լինել Գարիկի կինը։ Դուք տոլմա պատրաստել, լվացք անել, մաքրություն անել և ծննդաբերել չեք կարող։ Իմացեք ձեր տեղը… Ձեր տեղը բեմի վրա է, իսկ իմը` գազօջախի մոտ։ Աստված չանի, որ փոխվենք տեղերով։ Չէ որ ես երգում եմ այնպես, ինչպես դուք եփում եք, իսկ դուք եփում եք այնպես, ինչպես ես երգում եմ։ Խղճացեք ձեր ունկնդիրներին», – գրել է Լևինան։

 

View this post on Instagram

 

A post shared by Алексей Чумаков (@alexchumakoff) on May 20, 2019 at 9:26am PDT

Նրան անմիջապես աջակցել է ամուսինը` Գարիկ Մարտիրոսյանը։

«Տագնապալի է ոչ թե այն, որ Ալեքսեյն իրեն իմ կինն է համարում։ Տագնապալի է այն, որ դու` Ժաննա, գիտես, թե ինչպես է եփում Չումակովը», – գրել է Գարիկը։

Այդ իրարանցման գլխավոր հերոսը` Ալեքսեյ Չումակովը, նույնպես աչքի է ընկել հումորով։

«Ժաննոչկա, բարև։ Տարօրինակ է, որ ձեր թվարկածի ցանկից մեր տարբերության ամենագլխավոր խնդիրը եփելն էր, այլ ոչ թե ծննդաբերելը։ Բայց մի բան կասեմ, Ժաննա, ես եղել եմ, կամ և կլինեմ Գարիկի կինը։ Հ.Գ. Ես երբեք քեզ չեմ ների տոլմայի համար։ Դա իսկապես չափազանց համեղ է», – գրել է Չումակովը։

Գրառումը մի քանի ժամում հավաքել է 100 հազարից ավելի դիտում, օգտատերերն ակտիվորեն մասնակցել են բանավեճին և մեկնաբանություններ գրում։

armeniasputnik.am