Fox News-ի հաղորդավար Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ ֆինանսիստ եւ միլիարդատեր Ջորջ Սորոսը իր հարստությունն օգտագործել է արմատական գաղափարախոսություն տարածելու համար, հաղորդում է Gazeta-ն:
«Մարդիկ չեն հասկանում, թե ինչ չափով է Սորոսը վերափոխում այդ երկիրը, իսկ նրանք պետք է հասկանան դա»,- հայտարարել է նա:
Կարլսոնը մատնանշել է Ֆիլադելֆիայի շրջանային դատավորի ընտրությունը որպես Սորոսի ազդեցության ապացույց:
«Ֆիլադելֆիայում Սորոսը աջակցել է Լարի Կրասներին եւ վերջին տաս տարում սպանությունների մակարդակն այնտեղ ամենաբարձրն է», – ասել է Կարլսոնը:
Մյուս դատախազն ասել է, որ դատախազությունը ֆինանսավորվում է Սորոսի կողմից եւ նրան մեղադրել է արմատականության եւ շրջանային դատավորի ընտրությունները գնելու փորձերի մեջ:
Նա Սորոսի գործողությունները ոչ լեգիտիմ եւ հակաժողովրադավարական է անվանել: