
Հայաստանում «Շտապօգնության» ծառայության բյուջեն մյուս տարի կավելանան մոտ 1 մլրդ դրամով: Դա կբերի աշխատավարձերի բարձրացման, աշխատակիցների թվի ավելացման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մյուս տարվա բյուջետային հայտով նախատեսել ենք «Շտապօգնության» բյուջեի մոտ 1 մլրդ դրամի աճ: Դա նշանակելու է թե աշխատավարձի բարձրացում, թե հավելյալ խմբերի ներգրավում, որպեսզի կարողանան կանչերը ժամանակին սպասարկել»,-ասաց Թորոսյանը:
Նա դժվարացավ ասել, թե որքանով կբարձրանան աշխատավարձերը, տարբեր տեղեր կարող է բարձրացումը տարբեր չափով լինել: Նախարարը հավաստիացնում է՝ բարձրացումը շոշափելի կլինի: