Հունիսի 17-ից նոր տեսանկարահանող սարքեր կգործարկվեն
Advertisement 1000 x 90

Հունիսի 17-ից նոր տեսանկարահանող սարքեր կգործարկվեն

2019 թվականի հունիսի 17-ից նոր տեսանկարահանող սարքեր կգործարկվեն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես կանգառի և կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Վարդանանց-Տպագրիչների և Մոսկովյան-Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:

Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2019 թվականի հունիսի 17-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: