«Ես ու ամուսինս չենք սիրում նկարներ հրապարակել»․ Սոնա Շահգելդյանը՝ ամուսնու, որդու և շարֆերի հավաքածու ներկայացնելու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես ու ամուսինս չենք սիրում նկարներ հրապարակել»․ Սոնա Շահգելդյանը՝ ամուսնու, որդու և շարֆերի հավաքածու ներկայացնելու մասին. life.tert.am

Սոնա Շահգելդյանն այս ընթացքում հագեցած առօրյա ունի՝ ժամանակ է տրամադրում ինչպես որդու հետ զբոսանքներին, նրա դաստիարակությանը, այնպես էլ աշխատանքային նորություններով ներկայանալուն։

Tert.am Life-ի հետ զրույցում Սոնան ասաց, որ միանգամից մի քանի աշխատանք ունի՝ երաժշտական նորություններից զատ շարֆերի նոր հավաքածու է ներկայացնելու, բացի այդ, խոսեց ընտանիքի՝ որդու և ամուսնու մասին։

Պարզվում է՝ Սոնան պատրաստում է ներկայացնել շարֆերի անվանական հավաքածու։ Ինչ տեսք կունենան դրանք, երգչուհին առայժմ շատ չի մանրամասնում, սակայն առաջին նմուշները տրամադրել է մեզ: Սոնայի խոսքով՝ սահմանափակ հավաքածու է, որը հասանելի կլինի շատ շուտով։

Դիտարկմանը, որ իր ոճը ոչ միշտ է ընդունվում, հաճախ  քննադատվում է, իր կարծիքով՝ այդ հանգամանքն ինչպե՞ս կազդի հավաքածույի վրա, Սոնան արձագանքեց․ «Իմ ոճի հետ կապված քննադատություններ շատ չեմ նկատել: Եթե անկեղծ, նկատելու դեպքում էլ աշխատում եմ ուշադրություն չդարձնել։ Երբեք որևէ մեկից որևէ միտք չեմ գողացել, ես ունեմ իմ ուրույն ոճը և աշխատում եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ»։ Թե ինչպես կընդունվի իր հավաքածուն լսարանի կողմից, ըստ երգչուհու, պարզ կլինի միայն այն թողարկելուց հետո։

Երգչուհին շարֆերի հավաքածուն ստեղծել է մտերիմներից մեկի՝ դիզայներ-նկարչուհի Մարիա Ակլունցի հետ։ Վերջինս էսքիզներն է անում, մտահղացումը՝ Սոնայինն է։ «Ժամանակին ունեցել եմ պայուսակների հավաքածու, որը նույնպես իմ անուն-ազգանունով էր ներկայացվում։ Հիմա որոշեցի հայկական նախշերով շարֆեր ներկայացնել։ Առայժմ ոչ ոք չի տեսել դրանք, բայց կարծում եմ՝ այն, ինչ արել և անում եմ, լավ է ստացվում, կարևորը՝ սրտանց եմ անում։ Նշեմ, որ ամբողջությամբ իմ մտքերն են։ Ավելի ուշ կլինի ֆոտոշարք և մարդիկ կկարողանան ծանոթանալ հավաքածուին։ Բացի վաճառքը նաև բարգործություն անելու մտահղացում ունեմ»,- ասաց Սոնան։

Բացի շարֆերի հավաքածու ներկայացնելը, երգչուհին պատրաստում է երաժշտական նոր տեսահոլովակ, որի մանրամասներին դեռ կանդրադառնանք։

Սոնայի խոսքով՝ աշխատանքային հագեցած գրաֆիկի ընթացքում փորձում է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, կարևորում է երեխայի հետ անցկացրած ժամանակը։ Որդու խնամքի գործում Սոնային օգնում է պրոդյուսեր-մայրիկը՝ Անահիտը։

«Չնայած բալիկիս խնամքով հիմա մայրիկս է զբաղվում, ես էլ փորձում եմ ամեն ինչ հասցնել՝ համատեղել թե՛ երեխայիս հետ ժամանակ անցկացնելը, թե՛ նորություններով հանդես գալը։ Մայրս, իսկապես, ինձ շատ է աջակցում, միշտ իմ կողքին է, հիմա էլ բալիկովս է զբաղվում։ Բալիկս շատ տաղանդավոր երեխա է, կարծում եմ այդպես է, որովհետև ես եմ իր մայրիկը»,- ժպիտով ասաց Սոնան ու հավելեց, որ երեք տարեկան Արթուրի հետ սիրում է գնալ քաղաքի այգիներ։

 

 

Ամբողջությամբ՝ life.tert.am