Նորաձև «արևային դաջվածքները» կարող են վտանգավոր լինել առողջության համար
Advertisement 1000 x 90

Նորաձև «արևային դաջվածքները» կարող են վտանգավոր լինել առողջության համար

Մեծ տարածում ստացող «արևային դաջվածքները» իրականում անվտանգ չեն առողջության համար, վստահ են մասնագետները:

Այս տարի «արևային դաջվածքները» տարածվածության գագաթնակետին են: Սոցցանցերի օգտատերերը հրպարակում են իրենց «արևային դաջվածքների» լուսանկարները՝ փորձելով գերազանցել միմյանց իրենց յուրօրինակությամբ:

Բաղձալի դաջվածքը ստանալու համար հարկավոր է ցանկալի նկարով կպչուն ժապավենընտրել: Սակայն մասնագետները նշում են, որ նորաձևությանը հետևելու փորձերը իրականում կարող են մաշկային ծածկույթների վնասման հանգեցնել:

NYU Langone-ից մաշկաբան վիրաբույժ Մերի Սթիվենսոնը New York Post-ին տված հարցազրույցում նշում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանվելու կարևորությունը:

Այսպիսով UVВ միջին ալիքային դիապազոնի ուլտրամանուշակագույն ճառագայթումը հիմնականում վնասում է մաշկի հիմնական շերտը, իսկ UVВ երկար ալիքային դիապազոնը ավելի խորն է թափանցում՝ առաջացնելով վնասվածքներ, որոնք կարող են մաշկի քաղցկեղի հանգեցնել:

«Առավել ուժեղ արևային այրվածքները, որոնք առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթման առավել ինտենսիվ ներգործության հետևանքով, քաղցկեղի զարգացման վտանգի գործոն են համարվում: Որպես մաշկաբան վիրաբույժ, ես իմ պացիենտներին խորհուրդ եմ տալիս տիտանի օքսիդով կամ ցինկով արևապաշտպան քսուք քսել », – ասել է Սթիվենսոնը:

med.news.am