Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Եվրոպական խաղերից առաջ ձեռքի կոտրվածք է ստացել
Advertisement 1000 x 90

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Եվրոպական խաղերից առաջ ձեռքի կոտրվածք է ստացել

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը ձեռքի կոտրվածք է ստացել: Այդուհանդերձ, 22-ամյա մարզիկն ու իր մարզիչը՝ Արմեն Գյոզալյանը, ամեն ինչ կանեն՝ Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցելու համար:

Այս մասին այսօր հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչը:

«Երկու օր առաջ ենք վերադարձել մրցումներից, Էդգարի ձեռքը կոտրված է:

Մեր լավագույն բժիշկը՝  Դավիթ Մոսինյանն ամեն ինչ արել է: Մոսկվայում կատե ենք անցկացրել, ձեռքը գիպսի մեջ է, բայց հուսանք ամեն ինչ լավ կլինի:

Շուտով պետք է գիպսը փոխենք, որպեսզի լավագույնս կարողանա մասնակցել Եվրոպական խաղերին: Էդգարը մարտիկի բնավորություն ունի, դրա մասին միշտ եմ շեշտել: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի լավագույնս մասնակցենք ու ինչու ոչ նաև մեդալ նվաճենք»,- ասել է Արմեն Գյոզալյանը Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի ընթացքում:

Խոսելով Ստեփանյանի առողջական վիճակի մասին՝ հավաքականի գլխավոր մարզիչը կոչ է արել չհուսահատվել.

«Այդ գիպսով Էդգարը մարզումներ է անցկացնում: Օրվա մեջ բազմաթիվ անգամներ ասում է. «Ընկեր Արմեն, անպայման մասնակցելու եմ»:

Հիշեցնենք՝ Եվրոպական երկրորդ խաղերը կկայանան Բելառուսի մայրաքաղաքում այս տարվա հունիսի 21-ից 30-ը:

armsport.am