Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Ալեն Սիմոնյանը արդեն 5 անհեթեթ վարկած ասեց, թե ինչու ես իրեն չեմ սիրում:
Ալեն Սիմոնյանի մտքով չի՞ անցնում, որ մեր Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) իր մասին հետաքննություն է արել այն պատճառով, քանի որ ինքը ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ:
Ալենին թվում է, որ իրեն սիրելու դեպքում պետք է աչք փակեինք իր կողմից հակակոռուպցիոն օրենք խախտելու վրա:
Տպավորություն է, որ Ալենը արժեհամակարգային առումով Նիկոլի հակապատկերն է: Նիկոլի, ով իր օրինախախտ բարեկամի վրա գործ հարուցել է տվել:
Հ.Գ. Եթե ես էլ երբևէ կոռուպցիոն հանցանք գործեմ կամ սուտ խոսեմ, ապա հազար ամոթ մեր ամբողջ թիմին, եթե FIP.am-ը չգրի այդ մասին»: