
ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթացող Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատական նիստը դեռևս նախապատրաստական փուլում է և քննարկվում են տեխնիկական հարցեր:
Արմեն Դանիելյանը հորդորեց դատական նիստում բոլոր ներկա գտնվողներին պահպանել լռություն:
«Դատական նիստի ընթացքում ցանկացած հարց և խնդիր կարող ենք քննարկել: Խնդրում եմ նախապես դիմել դատարանի,ն և դատարանը բոլոր հնարավորությունները կընձեռնի, որպեսզի դատավարության մասնակիցները լիարժեք կարողանան իրենց իրավունքները իրացնել»,- ասաց Դանիելյանը: