
Երկու լցանավ է հունիսի 13-ին հարձակման ենթարկվել Օմանի ծոցում: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը:
Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ լցանավերի գտնվելու վայրում լսվում են պայթյունների ձայներ: Պակիստանի և Օմանի ծովային նավահանգիստներն աղետի ազդանշան են ստացել գրոհի ենթարկված լցանավերի անձնակազմերից:
Զոհերի և տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Որ երկրում են գրանցված նավերը, չի ճշտվում: