
Իսրայելական կործանիչները հունիսի 13-ին հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական ճամբարի «ստորգետնյա կառուցվածքին՝ ի պատասխան հրեական պետության տարածք հրթիռի արձակման: Այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Հունիսի 12-ի երեկոյան Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք: Ի պատասխան գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասում ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարի ստորգետնյա ահաբեկչական կառուցվածքին: Բանակը ՀԱՄԱՍ շարժմանը պատասխանատու է համարում բոլոր իրադարձությունների համար, որոնց աղբյուրը Գազայի հատվածն է»,- ասված է զինվորականների տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Հարվածների՝ այս ամսին առաջին փոխանակման հետեւանքով տուժածների մասին լուրեր չեն ստացվել