Ոչ այնքան միանշանակ պատկեր Գագիկ Ծառուկյանի համար
2019 թ-ի հունիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 315 հոդված, որոնցից 44-ը եղել է բացասական, 31-ը՝ դրական, 240-ը՝ չեզոք։
ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դրական հոդվածները գերակշռում են այս տասնօրյակում, դա հիմնականում կապված է ոչ թե նրա քաղաքական, այլ հասարակական-բարեգործական գործունեության հետ։
Այս տասնօրյակում կայացած ՏԻՄ ընտրություններում Աբովյան քաղաքում վերընտրված քաղաքապետի հաղթանակը ևս կապվեց Գագիկ Ծառուկյանի անվան հետ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ՔՊ-ում դժգոհ են իրենց թեկնածուի պարտությունից և այդ ամենում մեղադրում են ԲՀԿ ղեկավարին։ Մամուլում պնդում են, որ ՔՊ-ականները չեն ցանկանում ԱԺ-ում տեսնել Գագիկ Ծառուկյանին և դժգոհում են, որ վարչապետը հանդիպում է նրա հետ։
ՏԻՄ ընտրություններում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մի ցուցակ էր հայտնաբերել, որը կապվեց Գագիկ Ծառուկյանի անվան Հետ։ Բացասական հոդվածների շարքում դեռ քննարկվում է Արարատ Ցեմենտի հարցը, նաև նշվում է այն մասին, թե ՀԱՕԿ-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ չի օգնել ծանր հիվանդություն ունեցող սամբոյի Եվրոպայի մրցանակակիր Կոլյա Կարապետյանին։
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի դիրքերն ամրապնդվեցին Աբովյան քաղաքում, դա իր հերթին առաջացրել է ՔՊ-ականների դժգոհությունը, իսկ հասարակական ու բարեգործական ոլորտներում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։
Media Advocate