«Այս օրենքով ցանկացած ցուցարար կարող է բանտ նստել իր կարծիքն արտահայտելու համար». Լուսինե Հարոյան
Advertisement 1000 x 90

«Այս օրենքով ցանկացած ցուցարար կարող է բանտ նստել իր կարծիքն արտահայտելու համար». Լուսինե Հարոյան

ՀՀ քաղաքացիների հաշվին աշխատավարձ ստացող իմքայլական պատգամավորը երազում է տուգանել և բանտ նստեցնել ՀՀ քաղաքացիներին, որոնք կհամարձակվեն իշխանությանը թթու խոսք ասել կամ խոչընդոտել նրա պարտականությունների կատարմանը:

Բայց կարծես էս քաղաքական ուժի ղեկավարն էր խոչընդոտելու ջատագովը, քանի՞ անգամներ է Նիկոլ Փաշինյանը խոչընդոտել իշխանության ներկայացուցիչներին:

Հասկանում ե՞ք ինչ կնշանակի այս օրենքի ընդունումը, որ ցանկացած ընդվզում հայտարարվում է օրենքից դուրս կամ ցանկացած ցուցարար կարող է բանտ նստել իր կարծիքն արտահայտելու համար:

Մի էս «հեղափոխականներին» նայեք, սրանց բերած օրենքները:

Սրանց չի հետաքրքրում ոչ երկրի վիճակը, ոչ Արցախի հարցը, միայն իրենց անփառունակ իշխանությունը:

Բայց տեսեք, որ շաբաթը ուրբաթից շուտ չգա, պարոնայք, ոնց որ շատ եք տարվում արդեն»:



Նման նյութեր