«Գոնե հիմա հասկացեք, որ խնդիրներից փախչելով խնդիր չես լուծի». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

«Գոնե հիմա հասկացեք, որ խնդիրներից փախչելով խնդիր չես լուծի». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքում գրել է.

«Սահմանում զոհ ունենք։ Ցավալի է։ Հիմա նստած մտածում եմ՝ ի՞նչ կանի մեր կառավարությունը։ Դատելով Փաշինյանի ու Տոնոյանի հայտարարություններից՝ երկու տարբերակ կա։

ա) Տղերքը վրեժ են լուծում ու պարգևատրվում, և մենք բոլորս իմանում ենք դրա մասին։

բ) Նիկոլ Փաշինյանը պատասխան պահանջող հայացքով զանգում է Բաքվում նստած, կրթված մարդու տպավորություն թողող մեկին ու փորձում իրավիճակը հանդարտեցնել։

Ու հիմա նստած մտածում եմ՝ ո՞նց հասկացնել էս պարոններին, որ այս հարցում երկու տարբերակն էլ լուծում չէ։ Ավելի ճիշտ՝ լուծման կեսն է։ Որովհետև եթե պատժում ես, դա պետք է լուռ անես՝ առանց ավելնորդ ուշադրություն գրավելու, առավել ևս թշնամուն՝ քեզ մեղադրանքներ ուղղելու առիթներ տալու։ Իսկ եթե բանակցում ես, պիտի իմանաս էտ բանակցությունների լիմիտներն ու դիմացինիդ մտադրությունները։

Եվ միշտ հիշեք՝ որքան էլ թշնամիդ կրթված մարդու տպավորություն թողնի, երբեք, ԵՐԲԵ՛Ք մի թաքցրեք ու քողարկեք մեր դեմ ուղղված իրենց հանցանքներ։ Քանի ամիս շարունակ դուք պնդում էիք, թե սահմանում «աննախադեպ հանգիստ է», մենք ասում, որ խաբուսիկ է, պատրաստվում են, խփելու են… Գոնե հիմա հասկացեք, որ խնդիրներից փախչելով խնդիր չես լուծի։ Աշխատել է պետք, օր ու գիշեր»։



Նման նյութեր