
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր լսեցի, այս պահին էլ ուղնուծուծով հանրապետական Կարինե Աճեմյանի ելույթը կամ ասուլիսը։ Նա ժպիտը դեմքին բացատրում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, քանի որ երկիրն աղետալի վիճակում է, և Նիկոլը չի կարողանում կառավարել։
Ասում է` եթե նույնիսկ ինչ-որ բան տեղի է ունենում այս երկրում, դա հանրապետական իներցիան է։ Ամբիցիոզ այս տիկինը լուռ ապրում և վայելում էր հանրապետական իշխանության օրոք սադիզմի հասնող անտարբերությամբ, ո՛չ թալանն էր տեսնում, ո՛չ բռնությունն ու կեղծիքը։
Ու հիմա խորը նոստալգիա է ապրում, այն ժամանակների կարոտով։ Եվ ոչ մի հետևություն»։