«Գուցե նրանց կառուցողական պատրիոտիզմը բավարարի՞ մեզ բացատրել, թե ինչպես էր հնարավոր երկիը հասցնել բացարձակ թալանի…». Հրանուշ Խառատյան
Advertisement 1000 x 90

«Գուցե նրանց կառուցողական պատրիոտիզմը բավարարի՞ մեզ բացատրել, թե ինչպես էր հնարավոր երկիը հասցնել բացարձակ թալանի…». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկախ իմ մարդկային համակրանքների/հակակրանքների, ինձ շատ է հուզում, թե երեկվա քաղաքական ու վարչական կարկառուններն ինչպես են կարողանում խրոխտ քննադատել ներկայիս իշխանություններին (երբեմն՝ տեղին), և անմեղ աչուկներով որևէ կերպ չանրադառնալ երեկվա՝ արդեն բացահայտված այլանդակություններին, որոնց շարքում, օրինակ, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման այլանդակությունն էր: Մեկը` հարյուրավորներից:

Գուցե նրանց կառուցողական պատրիոտիզմը բավարարի՞ մեզ բացատրել, թե ինչպես էր հնարավոր երկիը հասցնել բացարձակ թալանի և թուլացնել, անսահման թուլացնել մարդկանց ու երկրի պաշտպանունակությունը, սպանել իշխանության բոլոր թևերի հանդեպ վստահության բոլոր մակարդակները, և ընդունել, որ Հայաստանի Հանրապետություն կոչվող հայրենիքն այս մարդկանց ստորագույն արժեքների փորձարարական լաբորատորիան էր: Բացատրել և ցույց տալ, թե ինչպես չկրկնենք այդ փորձը: Թե՞ սա չի տեղավորվում ներկայիս ՀՀԿ-ի առաջատարների գործնական պատրիոտիզմի մոդելում: Շատ ափսոս»:



Նման նյութեր