Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրներ չունի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Արթուր լուրջ մրցակիցներով մրցաշարի մասնակցեց Ղազախստանում և նա քայլ առ քայլ վերականգնվում է, հիմա առողջական խնդիրներ չունի»,-ասել է մասնագետը:
Թիմը նախապես պլանավորված բոլոր ուսումնամարզական հավաքներն անցկացրել է և պատրաստ է Եվրոպական երկրորդ խաղերին:
Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու: