Լեզվի կոմիտեն` հոգնակիի կազմության ձևերի մասին
Advertisement 1000 x 90

Լեզվի կոմիտեն` հոգնակիի կազմության ձևերի մասին

Լեզվի կոմիտեն տեղեկացնում է. «Մեզ հաճախ դիմում են անուն խոսքի մասերի հոգնակիի կազմության հարցերով: Այսուհետև պարբերաբար կներկայացնենք Դ. Գյուրջինյանի «Անուն խոսքի մասերի թվի կարգը արդի հայերենում» գրքում զետեղված բառացանկից այն բառերը, որոնց հոգնակին կազմելիս կարելի է դժվարանալ: Ամեն անգամ՝ 10 բառ: Իսկ դուք փորձեք մտապահել:

Ագարակապետ- ագարակապետՆեր
Ազատածին- ազատածինՆեր
Ազատամարտ- ազատամարտԵր
Ազոտաչափ- ազոտաչափՆեր
Ալիքագիր-ալիքագիրՆեր
Ալրացեց- ալրացեցԵր
Ախոռապետ- ախոռապետՆեր
Ախտանիշ-ախտանիշնՆեր
Ածխախորշ- ածխախորշԵր
Ածխահոր- ածխահորԵր»:



Նման նյութեր