Պաշտոնական. Ռեալը գնեց «ճապոնական Մեսսիին»
Advertisement 1000 x 90

Պաշտոնական. Ռեալը գնեց «ճապոնական Մեսսիին»

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, ըստ որի ակումբը ձեռք է բերել ճապոնական «Տոկիոյի» ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոյին: Կողմերի միջև կնքվել է 6 տարվա պայմանագիր:

18-ամյա ճապոնացին, որին անվանում են «ճապոնական Մեսսի», գալիք մրցաշրջանում հանդես կգա «Ռեալի» երկրորդ թիմում՝ «Կաստիլյայում»:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Բարսելոնան», «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:

10 օր առաջ տակե Կուբոն նշել էր 18-ամյակը, 5 օր առաջ` նորամուտը ազգային հավաքականի կազմում ՝ փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին և այդպիսով դառնալով Ճապոնիայի հավաքականի երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (Դայսուկե Իտիկավայից հետո, որն առաջին հանդիպումն անցկացրեց հավաքականում 17 տարեկան և 322 օրական հասակում):

«Տոկիոյի» կազմում 18 տարեկանում Կուբոն անցկացրել է 30 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում (վերջին 4 խաղերում նա աչքի է ընկել 4 գոլով), իսկ «Յոկոգամու Ֆ.Մարինոսի» կազմում մասնակցել է 6 հանդիպման, խփել է 1 գոլ և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ ճապոնացին «Բարսելոնայի» սան է:

armsport.am