
Պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում բնակվող մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրենց գյուղում արտակարգ դեպք է կատարվել։
Գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ կնության է առել 15-ամյա մի աղջկա, որը ապրել է մի քանի գյուղ այն կողմ։
Տղամարդն անչափահաս աղջկան որպես կին իրենց տուն է բերել ապրիլին և անչափահասն արդեն երեխայի է սպասում։
Այս պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։
Մեր տեղեկություններով՝ աղջիկը մոր հետ է ապրելիս եղել։
Նա սովորում է Էջմիածնի թիվ 9 դպրոցի 9-րդ դասարանում։ Ի դեպ, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն դատապարտելի արարք է և պատժվում է ազատազրկմամբ։