Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ. նրա վիճակը միջին ծանրության է. news.am
Advertisement 1000 x 90

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ. նրա վիճակը միջին ծանրության է. news.am

Խոշոր չափով յուրացման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանին երեկ` հունիսի 14-ին, «Գրիգոր Լոսավորիչ» ԲԿ-ից տեղափոխել են «Նաիրի» ԲԿ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:

Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանի վիճակը միջին ծանրության է, նա գտնվում է հիվանդասենյակում, այսօր նախատեսվում է հետազոտություններ անցկացնել` նրա վիճակի ծանրությունը պարզելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից  տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6-ին ՔԿՀ-ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

news.am