A’Chilla-ն Հայաստանում է․ «3.33»-ի ակումբային համերգն ու մինչև ուշ գիշեր տևած երեկույթը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

A’Chilla-ն Հայաստանում է․ «3.33»-ի ակումբային համերգն ու մինչև ուշ գիշեր տևած երեկույթը. life.tert.am

«3.33», սիրեք, շատ սիրեք․ A’Chilla-ն Հայաստանում է՝ նշանակում է «3.33»-ի համերգն ուշանալ չէր կարող: Revolution Bar-ում երեկ կայացավ խմբի ակումբային համերգը, որի ժամանակ հնչեցին սիրված երգերը: Երեկոյի ռիթմերն ապահովեց dj Սերժոն, երկրպագուներն էլ մինչև ուշ գիշեր պարեցին սիրելի երգերի ռիթմերի ներքո:

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները։

«3.33»-ի երգերն ակումբներում հաճախ են հնչում․ եթե նախկինում տղաները սպասում էին ամբողջական կազմով ներկայանալու առիթներին, վերջին տարիներին ստեղծագործում են թե՛ միասին, թե՛ անահատական:

Երեկ էլ հնչեցին ոչ միայն «3.33»-ի, այլև «Մի քանի հոգու» երգերը: Ստեղծագործությունները սիրված են և պահանջարկ ունեն անկախ կազմից․ այս մասին վկայում են երկրպագուները բուռն արձագանքն ու կատարողներին հավասար երգելը:

«Տիկնիկներ», «Կրկեսից», «Հայելի», «Վայելի», «Էս պահին», «Աղջիկ չղջիկ», «3 խնձոր», «Նկարի մեջ»․ այս երգերնն ապրում են արդեն երկար տարիներ: Դե իսկ խմբի առաջին՝ «Խաչբառ» ալբոմը 10 տարեկան է: Առ այսօր ալբոմի երգերը սիրված են երկրպագուների կողմից:

Երկրպագուները շատ էին ուզում լսել «Հինգշաբթի» և «ՊրիկՕլ» երգերը: Ֆելիքսը կատակեց, որ A’Chilla-ն չգիտի այս երգերի մասին, չասեն:) Հայաստանում վաղուց ելույթ չունեցած ռեփերն էլ նկատեց, որ այսքանը հազիվ է սովորել: Իհարկե, սովորելն էլ միանաշանակ չէ:) Տղաներն այնքան իմպրովիզներ արեցին, որ կատակում էին, թե երգերի պրեմիերաների օր է:

A’Chilla-ն այժմ աշխատում է նոր ալբոմի վրա, որը կոչվելու է «Այսմոլորակային»: Ռեփերը ներկայացրեց երգ նոր ալբոմից: Իր հերթին՝ Ֆելիքսը  ձայնագրում է «Փուչիկ» ալբոմը:

Տղաները երեկոյի համար պատրաստել էին 21 երգ, թեև երկրպագուները համաձայն չէին այդ քանակի հետ և ստիպեցին ավելին երգել:

life.tert.am