Բուժական նպատակներով օգտագործելուց առաջ հարկավոր է կաղամբի տերևը թրջել եռման ջրով և չորացնել:
Վնասվածքներ
Վնասված տեղին դրեք կաղամբի թարմ տերև և ամրացրեք` թողնելով ողջ գիշեր: Առավոտյան ուռուցքը կիջնի, և ցավը կմեղմանա: Եթե դա չի օգնի, ապա հարկավոր է դիմել բժշկի:
Միջատների խայթոցներ
Կաղամբի տերևը թեթևացնում է մեղուների, բոռերի և իշամեղուների խայթողների ցավը: Մագնիսի նման այն խայթված տեղից հանում է ջերմությունը և ցավը:
Գլխացավ
Կաղամբի տերևը կարողանում է ազատել ջերմությունից և գլխացավից: Հարկավոր է քունքերին դնել մեկական տերև և գլուխը փաթաթել սրբիչով:
Ցավ կրծքում
Կերակրող մայրերին կրծքի ցավի դեպքում նույնպես օգնում է կաղամբի տերևը: Հարկավոր է այն լվանալ, երակները հանել և տրորել, որից հետո դնել կրծքին:
Այս մասին հայտնում է hronika.info-ն: